Ո՞վ է «Թաղման բյուրոյի» նորանշանակ պետը

Ո՞վ է  «Թաղման բյուրոյի» նորանշանակ պետը

Այսօր քաղաքապետարանի աշխատակազմին են ներկայացրել «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանին, ժողովրդի լեզվով՝ ասած՝ «Թաղման բյուրոյի» նորանշանակ տնօրենին։

Նա Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է և «Ֆեյսբուքում» նրա էջի հետնակարը ԱՄՆ դրոշների ներքո է։

Ինչպես տեղեկացանք՝ Արման Իսկանդարանը, լինելով ավագանու անդամ, այս պաշտոնը ստանձնել է այլ թեկնածուների հետ անցկացված մրցույթի արդյունքում՝ ճանաչվելով հաղթող։ 

Հիշեցնենք, որ թաղման բիզնեսը համարվում է ամենաեկամտաբեր, ավելին, գերեկամտաբեր ոլորտներից և նախկինում, թեև տարբեր անուններ էին այս ՀՈԱԿ-ի գլխին, ներառյալ՝ նախկին ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի եղբայրը, դրա գլխին մշտապես կանգնած է եղել Մհեր Սեդրակյանը։