Մենք լուռ չե՛նք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել․ Վիգեն Ստեփանյան

Մենք լուռ չե՛նք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել․ Վիգեն Ստեփանյան

«Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել: Մենք լուռ չե՛նք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել: Լսել են ճղճիմ ձայները, «դուխով» ձայները, որոնք մարդկանց, լոզունգներով, պարզապես խաբել են»: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, որը նաև տեղեկացրեց, որ 1988 թվականից սկսած՝ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից, ինքը եղել է  այս հրապարակում, բայց առաջին անգամ է բարձրանում բեմ։

«Արցախի գրեթե կեսի կորուստը, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր: Կորոնավիրուսին էլ ավելացավ «նիկոլավիրուսը», այ դրանից է պետք հիմա ազատվել, ինձ ճիշտ հասկացեք: Իսկ այդ ազատման ճանապարհը բարոյական, հոգևոր մթնոլորտն է։ Ուրիշ հայաստանցի չկա, դրանք մենք ենք: Ուրիշ հայ դժվար թե գտնես, դա մենք ենք: Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնք մոլորվել են, սխալվել են ու իրենց ձայնը բարձրացրել ի պաշտպանություն այս կառավարության, լինելով սխալ՝ նորից մերոնք են, նույն հայերը: Ու մենք պիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն: Միայն այդ դեպքում մեզ կհարգեն միջազգային հարթակներում»,- ասաց նա։