Ադրբեջանը որոշում է իր շահավետ անելիքներն արդեն ՀՀ տարածքում

Ադրբեջանը որոշում է իր շահավետ անելիքներն արդեն ՀՀ տարածքում

«Ինչպե՞ս կարելի է օկուպացնել մի տարածք, որտեղ դարեր ի վեր հայեր են ապրել։ Ստացվում է, որ հայերն իրենք իրենցի՞ց են օկուպացրել այդ տարածքները»։

«Հայաստանի հետ ուժի լեզվով ոչ ոք չի կարող խոսել»։

«Արցախը Հայաստան է և վերջ»։

Որքան էլ զարմանալի է, սրանք հենց նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքերն են ողջ 2018_2019 թվականների ընթացքում։

2020_ի սեպտեմբերից ի վեր խայտառակ պարտությունից և կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո, նույն անձը հանկարծ սկսեց հիշել և իրականացնել »Հայկական ժամանակում» և իր աբսուրդ գրքում գրված բոլոր հոդվածների դրույթները՝ գործելով կուլիսների հետևից, ասել է, թե՝ «երկրի հակառակ կողմից».

* հողերը հետ պիտի տանք։

* բոլորը գիտեին, որ հողերը հետ պիտի տայինք։

* դրանք օտար պետության տարածքներ են

* մտել ենք ուրիշի տուն և ասում ենք՝ սա մերն է

* Սյունիքի սահմանամերձ տարածքների հարցը շատ ցավոտ է լինելու մեզ համար 

* Շուռնուխի և Որոտանի որոշ տարածքներ պիտի հանձնենք ադրբեջանին

* Որոտանի ճանապարհահատվածի որոշ մաս անցնում է ադրբեջանի տարածքով

* Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր։ Բա մեզ պե՞տք էր Շուշին։

* ադրբեջանը հաղթել է պատերազմում, և ինչ ուզի պիտի տանք

* մենք ավելի շատ գերիներ ենք բերել, քան նախկինները

* Շուշիի 90% եղել է ադրբեջանցի։ Հիմա Շուշին հայկական քաղա՞ք է:

Նման զառանցանքները շատ են, որոնք գալիս են ապացուցելու, որ այս անձնավորության համար, իր իսկ կետից սկսած բանակցություններում, իր իսկ հնչեցրած միտքը, թե՝ «Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և ադրբեջանի ժողովրդի համար», արդեն իրագործվել է. Արցախը չկա, Հայաստանը վտանգված է, ադրբեջանը որոշում է իր շահավետ անելիքները, արդեն... Հայաստանի հանրապետության տարածքում:

Արարատ Ղուկասյան
Վալենսիայի հայ համայնքի նախագահ