Թշվառ կարծիք՝ մեր արտաքին քաղաքականության մասին

Թշվառ կարծիք՝ մեր արտաքին քաղաքականության մասին

Այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանն ասել էր․
«Կներեք, գուցե լավ չհնչի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ստեղծվում է: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Ուրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես Ճ կլասի երկիր, եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել եւ վերաբերվել հարգանքով, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք։ Մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի նաեւ մեր դիրքորոշումների նկատմամբ եւ հավաստիացնում եմ՝ այդպես էլ կա»։ 

Այս արտահայտության հետ կապված մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Արա Սահակյանը։ Նա ասաց․ «Եվս մեկ հաստատում, որ ներկա վարչախմբի ղեկավարը շարունակում է նսեմացնել, ոտնակոխ անել անկախության նորագույն շրջանի բոլոր նշանակալի ձեռքբերումերը: Սա «աննախադեպության» տենդի ախտանիշներից է: Վտանգված է այն պետությունը, որի պատմության հաղթական ու լուսավոր շրջանի արտաքին քաղաքականության մասին այսպիսի թշվառ կարծիք է հայտնում նրա վարչապետը»: