Apple-ը հեռացրել է վեյփերների համար նախատեսված բոլոր հավելվածները՝ արձանագրված 42 մահացության դեպքից հետո

Apple-ը հեռացրել է վեյփերների համար նախատեսված բոլոր հավելվածները՝ արձանագրված 42 մահացության դեպքից հետո

App Store-ից հեռացվել է 181 հավելված, որոնք նախատեսված էին վեյփերների համար, այն բանից հետո, երբ մասնագետները հայտարարեցին, որ վեյփ ծխելը պատճառ է դարձել թոքային հիվանդությունների առաջացման համար։ «Մենք թարմացնում ենք App Store-ի մեր քաղաքականությունը կապված վեյփինգի հետ, եւ վեյփինգի հետ կապված հավելվածներն արդեն անհասանելի են ներբեռնման համար»,- Axios-ի փոխանցմամբ, հայտարարել է Apple-ը։ Նշենք, որ ըստ Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալների 42 մահացության դեպքերը, որոնց ուղղակի պատճառը եղել էին թոքային հիվանդությունները, կապված են եղել վեյփ ծխելու հետ։ Մահացածների թոքերում հայտնաբերվել է վիտամին Е-ի սինթետիկ ձեւը, որը օգտագործվում է վեյփերի խեժի պատրաստման մեջ։