Ալեն Սիմոնյանի արմունկը վիրահատել են

Ինչպես երեկ հայտնել էինք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Պռոշյանի կառավարական առանձնատների տարածքում` իր տան մոտ ընկել եւ վնասել էր արմունկը։
Ավելի ուշ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»։
Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր նրա արմունկը վիրահատել են, ինքնազգացողությունը լավ է։
Կարծիքներ