Քննիչը միջնորդեց Արամ Հարությունյանի գործով բողոքը քննել դռնփակ

Քննիչը միջնորդեց Արամ Հարությունյանի գործով բողոքը քննել դռնփակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ  նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանը քննիչը միջնորդեց, որպեսզի նիստը ընթանա դռնփակ կարգով՝ նախաքննության շահերից ելնելով: Միջնորդությանը միացավ նաեւ մեղադրողը:

Արամ Հարությունյանի պաշտպանները առարկեցին միջնորդության դեմ՝ ասելով,  որ հանրությունը պետք է տեղեկացված լինի, երբ վարույթն իրականացնողն մարմնին ձեռնտու է,նրանք լավ էլ հայտարարություններ են անում. «Այս գործի քննությունը դռնբաց է քննվել, եթե հիմքեր լիներ, այն ժամանակ կլիներ: Նոր ինչ-որ խնդիր չկա»:
Նոր երեւան եկած հանգանամքների վերաբերյալ փաստաթղթերի ներկայացնելու համար դատարանը ժամանակ տվեց մեղադրող կոմղին, որպեսզի կարողանան քննարկել նիստի հետագա ընթացքը։
Այսօրվա նիստը հետաձգվեց:

Նշենք, որ այսօրվա նիստին որպես շահագրգիռ անձ ներկա էր նաեւ խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանը, նա իր դիրքորոշումը հայտնեց բողոքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ 
Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: