Ե՞րբ Թուրքիա կայցելի Պուտինը. Կրեմլի պարզաբանումը

Ե՞րբ Թուրքիա կայցելի Պուտինը. Կրեմլի պարզաբանումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, ժամկետը դեռ որոշված ​​չէ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հուլիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է «շատ մոտ ապագայում» այցելել հանրապետություն։ 

Ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հայտարարել է, որ ընդունել է Էրդողանի հրավերը և պատրաստվում է «մոտ ապագայում» այցելել Թուրքիա։