Ժուչոկի մասնագետները ավելի շատ են տարածվել ներկա իշխանության օրոք. Եպիսկոպոսյան (տեսանյութ)

Ժուչոկի մասնագետները ավելի շատ են տարածվել ներկա իշխանության օրոք. Եպիսկոպոսյան (տեսանյութ)

Ժուչոկի մասնագետները ավելի շատ են տարածվել ներկա իշխանության օրոք: 

Այս մասին այսօր ԱԱԾ պահեստազորային սպաների ձևավորած հասարակական կազմակերպության ասուլիսին հայտարարեց ՀԿ-ի խորհրդի նախագահ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը:

Նա նշեց, որ ինքը ԱԱԾ-ից դուրս է եկել 2016 թվականին` իր ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով, բայց կարող է վստահաբար ասել, որ եթե հասարակության մեջ կա այն տպավորությունը, թե  ԱԱԾ-ն տարբեր մարդկանց մոտ ժուչոկներ է տեղադրում, ապա այս իշխանության օրոք այդ ժուչոկի մասնագետներն ավելի են տարածվել:

Եվ չնայած նրան, որ ասուլիսը վարող Մարտին Հուրիխանյանը շատ «դեմոկրատաբար» փորձում էր թույլ չտալ լրացուցիչ հարցեր ուղղել` չբացատրելով, թե ինչու, մենք մի կերպ փորձեցինք ճշտել` այդ ժուչոկների մասնագետները 2018-ից հետո են ավելացել, երբ ԱԱԾ տնօրենը, հիշեցնենք, Արթուր Վանեցյանն էր, թե՞ 2019-ից հետո։

Մանրամասն` տեսանյութում