«Ժողովուրդ». Նոր համաներում. այս անգամ տաքսիստների համար

«Ժողովուրդ». Նոր համաներում. այս անգամ տաքսիստների համար

«Ժողողվուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է ենթադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան:

Մասնավորապես, նախագծերի ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու, եւ առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է:


Նախագծով նախատեսվում է նաեւ առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարներից, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում