Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցուն կարող են հանձնել Հայաստանին․ մանրամասներ

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցուն կարող են հանձնել Հայաստանին․ մանրամասներ

Գրել էինք, որ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, երեկ երեկոյան Մոսկվայում Հայաստանի պահանջով ձերբակալել են ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիին։

Վերջինս հայտարարել է, որ Բաքու վերադառնալուն պես իրեն ոստիկանները բերման են ենթարկել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տարել ոստիկանական բաժանմունք։

«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,-նշել է ադրբեջանցին և տեղեկացրել, որ առաջիկա ժամերին կկանգնի ռուսական դատարանի առջև։

Զեյնալիի խոսքով, ոստիկանությունն ասել է, որ նրան կարող են հանձնել Հայաստանին։

Նա նաև նշել է, որ Հայաստանի կողմից հետախուզման մեջ է անցած տարվա մայիսից։