Հայկական կողմն այս թեմայով քննարկում է ունեցել Իրանի հետ

ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան վերաբերում է ՀՀ սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտների: Այս մասին լրագրողների հետ զրույցում է հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Հայկական կողմն այս թեմայով քննարկում է ունեցել Իրանի հետ, որևէ մտահոգություն արտահայտված չէ։
Չեմ տեսնում որևէ հարց, որ իրանական կողմի հետ չհասնենք համաձայնության, մեր հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում»,- ասել է նա:
Կարծիքներ