WhatsApp –ը կորցրել է 30 միլիոն օգտատեր

WhatsApp –ը կորցրել է 30 միլիոն օգտատեր

Վերջին երեք շաբաթների ընթացքում WhatsApp մեսենջերը կորցրել է 30 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ 25 միլիոնը տեղափոխվել է Telegram հարթակ, իսկ 7 միլիոնը՝ Signal։ Նման արտահոսքի պատճառը հանդիսանում է մեսենջերի գաղտնիության քաղաքականության փոփոխությունը, ըստ որի, այն իր օգտատերերի մասին ունեցած տեղեկությունները փոխանցելու է Facebook-ին, որը հանդիսանում է ի դեպ, WhatsApp-ի սեփականատերը։