Նորընտիր պատգամավորները աշխատանքները կսկսեն հին համակարգիչներով

Նորընտիր պատգամավորները աշխատանքները կսկսեն հին համակարգիչներով

Դեռեւս անցած տարի հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ, սակայն մեր տեղեկություններով դրանք ԱԺ-ին կտրամադրվեն հունվարի վերջերին, իսկ հունվարի 14-ին մեկնարկում է յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։

Նոր լափթոփերը կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին։ Չնայած մասնագետների հավաստմամաբ՝ Արմթաբերը տեխնիկական հնարավորություններով զիջում են Acer-ի արտադրանքին, սակայն Նիկոլ Փաշինյանի որոշումն է՝ աջակցել հայկական արտադրանքին։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբներին էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարությունն անցում կատարեց Արմթաբ-երի։ 100 նոր համակարգիչ էլ գնվել է աշխատասենյակների համար: