Ղազախստանը վաճառել է ադրբեջանական պետական արժեթղթերը 

Ղազախստանը վաճառել է ադրբեջանական պետական արժեթղթերը 

Ղազախստանի ազգային բանկը վաճառել է իր տիրապետած ադրբեջանական արժեթղթերը։ Խոսքը այն արժեթղթերի մասին է, որոնք գտնվել են միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամի ներդրումային պորտֆելում։

Այս մասին հայտնում է Nur.kz-ն, վկայակոչելով հիմնադրամի պաշտոնական կայքում եղած տվյալները։  Արժեթղթերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 54 միլիարդ տենգե, որը ավելի քան 200 միլիոն դոլար է։ Նշենք, որ Նուրսուլթանը սկսել է ադրբեջանական պետական արժեթղթերը վաճառել այն բանից հետո, երբ ստացել է դրանք Ադրբեջանի միջազգային բանկի արժեթղթերի դիմաց։

Նշենք, որ Ղազախստանի միասնական կենսաթոշակային կուտակային հիմնադրամը ընդհանուր առմամբ տիրապետում էր 2014 թվականի դրությամբ քառորդ միլիարդ դոլարի ադրբեջանական արժեթղթեր։