«Իմ քայլ»-ի աշխատողները սեփական լապտոպներով են աշխատում

«Իմ քայլ»-ի աշխատողները սեփական լապտոպներով են աշխատում

«Իմ քայլը» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում թվեր ներկայացրեց։ Անցյալ տարվա դեկտեմբերից մինչ օրս հիմնադրամի հաշվեհամարին մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ, որից 236 մլն դրամ ծախսվել է, և 622 մլն դրամ մնացորդ կա այս պահին։ 859 մլն-ից գործուղումների վրա ծախսվել է 832 հազար դրամ, մոտ 97 մլն հավաքագրվել է, որպես հարկ վճարվել է 3 մլն։ 

«Այս պահին տարածք չունենք, այս ընթացքում գույք ձեռք չենք բերել, աշխատողներն աշխատում են սեփական «լապտոպներով», - ասաց Աննա Հակոբյանը։ 

 Նվիրատուների ընդհանուր քանակը եղել է 114 անհատ։ Ամենամեծ նվիրատվությունը 241 մլն դրամն է եղել՝ Մեղրու մանկապարտեզի վերակառուցման համար։ 5 հազար դրամից սկսած քաղաքացիները նվիրատվություններ են անում։ Մոտ 23 մլն ծախսվել է աշխատավարձերի և գործուղումների վրա։