Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները

Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության գործընկերների հետ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: 

Այս մասին հաղորդում է Նաիրա Զոհրաբյանն՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ։ 
Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են: 
Նախագծով առաջարկվում է միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: 
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: 
Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ: 
Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։