Գլոբալ ՀՆԱ-ի աճը կնվազի․ կանխատեսում

Առեւտրի Համաշխարհային կազմակերպության տնտեսագետները նվազեցրել են գլոբալ ՀՆԱ աճի կանխատեսումը ընթացիկ տարվա համար՝ 2,8 տոկոսից հասցնելով 2,2 տոկոսի։ Պատճառը, ըստ հրապարակված զեկույցի՝ ԱՄՆ կողմից սահմանված բարձր առեւտրային մաքսատուրքերն են եւ դրանց պատասխանները։
Համաձայն զեկույցի, ներկայումս գլոբալ առեւտրի ոլորտում առկա է որոշակի անորոշություն, որը կարող է պահպանվել նաեւ հաջորդ տարի։ Դա եւս դրակատարություն է ունեցել կանխատեսման վերանայման վրա։ Այսպիսով, ըստ նոր կանխատեսման, գլոբալ ՀՆԱ աճը կկազմի 2,2 տոկոս, ըստ շուկայական փոխարժեքային ներկա վիճակի, որը 0,6 տոկոսային կետով ցածր կլինի նախորդ կանխատեսումից։
Կարծիքներ