Լուկաշենկոն վախենում է, որ ի՞նքն էլ կարժանանա Ասադի ճակատագրին

Լուկաշենկոն վախենում է, որ ի՞նքն էլ կարժանանա Ասադի ճակատագրին

Բաշար Ասադի հեռացումը Սիրիայի նախագահի պաշտոնից դաս է Բելառուսի իշխանությունների համար։ 
Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Այնտեղ այնպիսի խառնաշփոթ է, որ թվում է՝ սա միայն սկիզբն է, և հիմա կսկսվի իշխանության համար պայքարը։ Սիրիայում պայքարում են համաշխարհային հիմնական խաղացողները: Սա դաս է մեզ համար։ Մենք ինքներս պետք է որոշենք մեր ճակատագիրը. Մենք պետք է փրկենք մեր երկիրը», - ասել է Լուկաշենկոն։

Բացի այդ, Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ «ժամանակին Սիրիան վերածել են ռազմական փորձադաշտի»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի դեսպանատունը մնացել և շարունակում է աշխատել Սիրիայում իշխանափոխության պայմաններում։ 

Ինչպես ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Անատոլի Գլազը, Մինսկը հաշվի է առել դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգության երաշխիքները, որոնք ստացվել են ընդդիմության ներկայացուցիչներից։