Ստեփանակերտում լայեղ չէ՞ր, որ Արարատ Միրզոյանը «զոնծիկ բռներ իր կնկա գլխին»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Նաիրա Զոհրաբյանը նկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, մակագրելով՝

Naira Zohrabyan

Գնում էինք Բունդեսթագ՝ արդյունքում սիրուն նկար ստացվեց

Բոլորս լավ հիշում ենք․  համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարները, որտեղ մի տղամարդ տիկին Գոհարի գլխին անձրևանոց էր պահում... Անձրևանոց էր պահում նաև այն ժամանակ, երբ Արարատ Միրզոյանը տիկնոջ կողքին էր։ Նկարները տեղադրված են սլայդում։

Հետաքրքիր է՝ Ստեփանակերտում լայեղ չէ՞ր, որ Արարատ Միրզոյանը «զոնծիկ բռներ իր կնկա գլխին»։ Ինչու՞ է իր  ասպետական շնորհքը ցուցաբերում Գերմանիաում։ Գուցե ինքը ասի։ Նաիրան էլ լավ կաներ անձրևանոցը միայն իր գլխին պահեր։  Նաիրան հո թաթերի վրա չի բարձրանալու՞, թե ինչ է Ռուբենը «հեղեղի տակ չընկնի»։ Այստեղտեղին է մեջբերել Փաշինյանի աֆորիզմը՝ աղքատությունը կամ տղամարդկությունը իրենց գլխում է։