ՀՌԱՀ-ից հաստատում ունենք, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է

ՀՌԱՀ-ից հաստատում ունենք, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է

Հենց հիմա «Արմնյուզ»-ում ոստիկաններ են՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը։

«Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։ Այնինչ, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե՛ բանավոր, թե՛ գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ։

Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է», - գրել է Լիլիթ Թումանյանը