«Գնա գրողի ծոցը»․ քաղաքացին՝ նախագահին

«Գնա գրողի ծոցը»․ քաղաքացին՝ նախագահին

Հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, Խարկով այցելության ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը։ Պորոշենկոն, իր ելույթի ժամանակ, երբ ասել է, որ սիրում է քաղաքն ու քաղաքացի բնակիչներին, ժողովրդի միջից մեկը բացականչել է՝ «գնա գրողի ծոցը»։ Հանդիպումը եղել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ։ Նախագահին նման բան ասած տղամարդու ուղղությամբ իրավապահներ են գնացել։ Հայտնի է, որ նրան բերման ենթարկել կամ ձերբակալել թույլ չեն տվել հավաքի մասնակիցները, որոնք ամեն բան նկարահանել են։ Շատ օգտատերեր հայտարարել են, որ բերման ենթարկելը կամ ձերբակալելը պարզապես բռնատիրական քայլ կլիներ այլ կարծիք ունեցողի հանդեպ։