«Իսլամական պետությունը» վերածնվում է․ The New York Times

«Իսլամական պետությունը» վերածնվում է․ The New York Times

«ԻՊ» ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունը վերականգնում է իր ֆինանսավորման աղբյուրները եւ փորձում ունեցած ուժերը վերակազմավորել Իրաքում եւ Սիրիայում։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times-ը, վկայակոչելով Իրաքում եւ Սիրիայում ունեցած իր աղբյուրներին։ Ըստ պարբերականի տվյալների, ԻՊ-ն իբրեւ թե սկսել է իր շարքերում նոր անցած զինյալների պատրաստության պրոցես։ Նորակոչիկները այն փախստականներից են, ովքեր ապրում են վրանային ճամբարներում։ Ամերիկյան պարբերականը խոսում է 18 հազար զինյալների մասին, որոնք կարող են նույնիսկ դիպուկահարային հարձակում, մարդկանց առեւանգում եւ այլ բռնարարքներ գործել։ Բացի այդ, խմբավորման տրամադրության տակ կա 400 միլիոն դոլար գուար, որի գտնվելու վայրն անհայտ է։ Միջոցների գոյացումը եւս մեծավ մասամբ անհայտ ուղղություններից է, թեեւ չեն բացառվում այսպես ասած միջնորդների միջոցով ներդրումները։