Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածել գեներալ Արշավիր Ղարամյանի վերաբերյալ

Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածել գեներալ Արշավիր Ղարամյանի վերաբերյալ

Տեղեկատվության ստուգման կենտրոն ֆեյսբուքյան էջը գրառում է հրապարակել.

«Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղարամյանը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Մեզ հետ զրույցում լուրը հերքեց նաև Արցախի նախահագ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը»։