Ռուսները «խեղճացե՞լ են». դիմել են թուրքերի օգնությանը
Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայից օգնություն է խնդրել իր ռազմական կոնտինգենտը Սիրիայից դուրս բերելու համար, իր աղբյուրներին հղումով՝ գրում է CNN Turk-ը։
Հրատարակության տվյալներով՝ բացառություն են լինելու միայն Տարտուսի ռազմածովային բազայի և Խմեյմի ավիաբազայի ուժերը։
Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Մոսկվան ներկայում ուղիներ և Անկարայի աջակցությունն է փնտրում իր զորքերի մի մասի անվտանգ դուրսբերման համար.
«Թվում է, որ այդ զորքերը կտեղափոխվեն թուրքական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք, այնուհետև օդային ճանապարհով կուղարկվեն Ռուսաստան։
Ռուսաստանը նման օգնություն է խնդրել՝ իր զորքերը ապահով դուրս բերելու համար։ Բացի այդ, Իրանի վստահված ուժերը բավականին երկար ժամանակ է, ինչ արդյունավետ չեն գործում Սիրիայում»:
Հատկանշական է, որ մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակն ու Ասադի իշխանության տապալումը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն բավարար աջակցություն չկարողացավ ցուցաբերել Դամասկոսի իշխանություններին:
Այդ համատեքստում, ըստ ամերիկացի առաջնորդի, Մոսկվան և Թեհրանը գտնվում են տկարացած վիճակում:
Կարծիքներ