«Բարսելոնան» Nike-ից միլիոնների փոխհատուցում կպահանջի

«Բարսելոնան» Nike-ից միլիոնների փոխհատուցում կպահանջի

«Բարսելոնան» Nike-ից կպահանջի միլիոնների փոխհատուցում՝ անորակ մարզահագուստի համար, որը մատակարարվել է թիմին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Ակումբը մտադիր է եղել սկսել նոր մարզաշապիկների վաճառքը «Էսպանյոլի» հետ դերբիի նախօրեին՝ հուլիսի ութին։ Այն պետք է տարբերվեր հին մարզաշապիկներից ավելի լայնաշերտ կապույտ եւ նռնագույն զոլերով։

Անցյալ շաբաթ, սակայն պարզվել է, որ լվանալիս եւ քրտինքի ազդեցությամբ մարզաշապիկներն արագ խամրում են։ Financial Times-ը, իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին հղում տալով, գրում է, որ ակումբը մտադիր է պահանջել 15-20 միլիոն եվրո փոխհատուցում, թեեւ նաեւ նշվում է, որ փոխհատուցման չափը առանձնապես չափազանցված պետք չէ ներկայացնել, քանի որ թերությունները արագ շտկելի են։