«Հրապարակ». Անորոշ վիճակ՝ մեգանախարարություններում

«Հրապարակ». Անորոշ վիճակ՝ մեգանախարարություններում

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատակազմերի ձեւավորման գործընթացը պետք է ավարտվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ հուլիսի 31-ը, սակայն մի շարք գերատեսչություններից տեղեկացանք, որ մի քանի նախարարությունների միավորման արդյունքում ձեւավորված մեգանախարարություններում դեռեւս անորոշ վիճակ է։ Նույն բաժինների, նույն գործառույթը կատարող մի քանի աշխատակիցներ են այս պահին աշխատում, եւ հայտնի էլ չէ՝ նրանցից ով է մնալու, ովքեր են գնալու, եւ ընդհանրապես՝ գործընթացն ինչպես է կարգավորվելու։