Էսօր էլ ինձ չլսեն, կտրուկ քայլերի եմ դիմելու. փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր

Էսօր էլ ինձ չլսեն, կտրուկ քայլերի եմ դիմելու. փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը, որը օրերս բողոքի ակցիա էր իրականացնում Մուրացան հոսպիտալի դիմաց, այժմ տղայի հարազատների, ընկերների հետ բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Նրա բողոքի պատճառը իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկին՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվելն է։

Փոխգնդապետի հայրը վարչապետի հետ հանդիպում է պահանջում, նշում է , որ նոր է տեղեկացել, որ Փաշինյանը արձակուրդի մեջ է, ցանկանում է հանդիպել կառավարության ներկայացուցիչներից մեկին։ Մխիթարյանի հոր խոսքով՝ եթե այսօր էլ իրեն չլսեն, դիմելու է կտրուկ քայլերի։

Մանրամասները՝ տեսանյութում։