Բացում են ցամաքային սահմանները հայ տուրիստների համար

Բացում են ցամաքային սահմանները հայ տուրիստների համար

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել բացել ցամաքային սահմանները մի շարք երկրների տուրիստների համար, այդ թվում նաեւ՝ Հայաստանի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ Նշված երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրաքը, Աֆղանստանը, Պակիստանը։ Իրան ելումուտի համար տուրիստները պետք է ներկայացնեն կամ կովիդ-անձնագրեր, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։