Եվրախորհրդի ղեկավարը Ղարաբաղյան առաջնագծում սրացման առնչությամբ հանդես է եկել կոչով

Եվրախորհրդի ղեկավարը Ղարաբաղյան առաջնագծում սրացման առնչությամբ հանդես է եկել կոչով

Լեռնային Ղարաբաղում կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները եւ վերադառնան բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր թվիթերյան գրառումով։ «Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն անհապաղ կերպով, որպեսզի կանխվի հետագա էսկալացիան։ Անհապաղ պետք է վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների, սա է միակ ճանապարհը դեպի առաջ ընթանալու»,- գրել է Շառլ Միշելը։