«Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: