Սերբիայի նախագահը դիմավորում է Արմեն Սարգսյանին (տեսանյութ, ֆոտոշարք)

Սերբիայի նախագահը դիմավորում է Արմեն Սարգսյանին (տեսանյութ, ֆոտոշարք)

Հայաստանի նախագահ Արմեն Սարգայանը պաշտոնական այցով գտնվում է Սերբիայի Հանրապետությունում։ Քիչ առաջ Սերբիայի պալատում Արմեն Սարգսյանին պաշտոնական արարողակարգով ընդունեց Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուվիչը։

Հնչեցին երկու երկրների հիմները, որից հետո նրանք տեղափոխվեցին արդեն ընդունելության սենյակ՝ առանձնազրույցի։ Նշենք, որ օրակարգը բավականին հագեցած է, Արմեն Սարգսյանը Սերբիայի նախագահից զատ՝ կհանդիպի նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: