Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել իրեն սեքսուալ ոտնձգությունների մեջ մեղադրող կանանցից

Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել իրեն սեքսուալ ոտնձգությունների մեջ մեղադրող կանանցից

Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք նրան մեղադրել են իրենց հանդեպ սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։ Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգիչը ասել է, որ ափսոսում է, որ այդ կանանց ցավ է պատճառել։ Բացի այդ նա ասել է, թե ինչու այդ կանայք չեն ցանկացել իր հետ հարաբերություններ պարզել, քանի որ վախեցել են սեփական կարիերան կորցնելուց։ Associated Press լրատվական գործակալությունը դեռ անցյալ տարվա օգոստոսին հաղորդեց, որ միանգամից ինը կանայք Դոմինգոյին մեղադրել են իրենց հանդեպ սեքսուալ ոտնձգություն կատարելու մեջ։ Արդեն սեպտեմբերին, նույն արարքի համար ընդդեմ Դոմինգոյի բողոքող կանանց թիվը ավելացել էր եւս տասնմեկով։ Ինքը՝ Պլասիդո Դոմինգոն հերքել է բռնության գործադրման մասին մեղադրանքները, ասելով, որ այդ կանանց հետ ինտիմ կապ է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։