Toyota-ն վերսկսել է Չինաստանում գտնվող իր գործարանի աշխատանքը

Toyota-ն վերսկսել է Չինաստանում գտնվող իր գործարանի աշխատանքը

Ճապոնական խոշորագույն Toyota ավտոշինական կորպորացիան վերսկսել է աշխատանքը Չինաստանում գտնվող իր գործարանում, որը գտնվում է Սինչուան նահանգի վարչական կենտրոն Չանդու քաղաքում։ Ներկայումս գործում են բոլոր չորս ձեռնարկությունները, որոնք պատկանում են ավտոկորպորացիային եւ գտնվում են Չինաստանում, եւ դադարեցվել էին կորոնավիրուսի հետեւանքով։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Նշենք, որ մյուս ձեռնարկությունները գտնվում են Չանչուն, Գուանչժոու եւ Տյանծին նահանգներում։ Դրանք իրենց աշխատանքը վերսկսել էին անցյալ շաբաթ։