Ադրբեջանում եւս մեկ բժիշկ է մահացել կորոնավիրուսից 

Ադրբեջանում եւս մեկ բժիշկ է մահացել կորոնավիրուսից 

Ադրբեջանում եւս մեկ բժիշկ է մահացել COVID-19-ից։ Վերջինս Ֆարման Սուլեյմանովն է։ Նա աշխատում էր Սումգայիթի քաղաքային հիվանդանոցում, մասնագիտությամբ ռեանիմատոլոգ էր։ Բժիշկ Սուլեյմանովը 49 տարեկան էր։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 11,2 միլիոն է։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 530 հազար մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը մոտ 6,4 միլիոն է։