Սահման գնա՞նք․ մենք եկել ենք ձկան գլխի մոտ ու հարցը այստեղ պիտի լուծվի․ Զոհրաբյան

Սահման գնա՞նք․ մենք եկել ենք ձկան գլխի մոտ ու հարցը այստեղ պիտի լուծվի․ Զոհրաբյան

Սիրելի հայրենակիցներ, մեզ այսօր բերման ենթարկեցին։ Ես ցավ ապրեցի, երբ որպես փաստաբան ոստիկանությունում նկատեցի , որ ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել ու դրա մեջ գրել, թե իրենք մեզ հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչ են արել, մեզ ողջամիտ ժամանակ են տրամադրել, խնդրել, որ ակցիան ավարտենք, բայց մենք դա չենք արել, ինչից հետո իրենք նոր մեզ բերման են ենթարկել։ Սա ուղղակի խայտառակություն է, քանի որ տեսանյութը կա ու շատ պարզ երևում է, որ մեքենայից ոստիկանները իջել են ուղղակի հարձակվել մեզ վրա։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքի ընթացում իր ելույթում ասաց շարժման անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Հարգելիներս, երբ ոստիկանը կեղծիքի է գնում, դա ուղղակի դառնում է չարիք պետության համար։ Չի կարելի այդպիսի ոստիկաններին տեղ տալ ու ապագայում էլ այս երկրում պիտի անպայման մաքրվեն հենց այդպիսի ոստիկանները»,- ասաց նա։

«Մեզ ասում են՝ գնացեք սահման, եթե ուզում եք հարց լուծել։ Հարգելիներս, լավ գնացինք սահման, բայց հետո այս շենքում նստած մարդիկ թուղթ ստորագրելով հետ քաշվելու հրաման տվեցին, ի՞նչ պիտի անենք։ Հարց լուծելու տեղը այս հարթակն է։ Դրա համար մենք եկել ենք հենց այստեղ Էն մարդիկ , որ մեզ սահման են ուղարկում, իրականում մեզ շեղում են մեր հիմնական օրակարգից։ Մենք եկել ենք ձկան գլխի մոտ ու հենց այստեղ պիտի հարցը լուծենք»,- ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահը։