Դոնալդ Թրամփը ներում է շնորհել իր նախկին խորհրդականին

Դոնալդ Թրամփը ներում է շնորհել իր նախկին խորհրդականին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ նախատեսում էր, ներում է շնորհել իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին, ով դատապարտվել է 2016-ի ընտրություններում ռուսական միջամտության գործով։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել գեներալ Մայքլ Ֆլինին ներում շնորհելու մասին։ Շնորհավորանքներս գեներալ Ֆլինին եւ նրա հիանալի ընտանիքին։ Ես հիմա գիտեմ, որ մենք կունենանք իրապես հիասքանչ Գոհաբանության օր»,- ասված է գրառման մեջ։