Դանիան կբացի իր սահմանները Նորվեգիայից, Գերմանիայից եւ Իսլանդիայից ժամանող տուրիստների համար

Դանիան կբացի իր սահմանները Նորվեգիայից, Գերմանիայից եւ Իսլանդիայից ժամանող տուրիստների համար

Դանիայի կառավարությունը որոշում է կայացրել հունիսի 15-ից բացել իր սահմանները Նորվեգիայից, Գերմանիայից եւ Իսլանդիայից ժամանող տուրիստների համար։ Միաժամանակ նաեւ տուրիստները չեն կարող գիշերակացի համար մնալ Կոպենհագենում կամ այլ մեծ քաղաքներում։

Դանիայի Առողջապահության նախարարը նշել է, որ սա իրենց առաջարկած միակ պայմանն է։ «Տուրիստները կարող են գալ Կոպենհագեն կամ այլ մեծ քաղաքներ, ընթրել, ժամանակ անցկացնել, սակայն գիշերելու համար պետք է այլ վայր մեկնեն»,- ասված է նախարար Մագնուս Հոյնիկեի հայտարարության մեջ։