Ռուս-իրանական պայմանագիրը վավերացվեց

Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը չորեքշաբթի ունեցած նիստի ընթացքում վավերացրել է Ռուս-Իրանական համապարփակ ռազմավարական գործակցության մաիսն պայմանագիրը։ Փաստաթուղթը, հիշեցնենք, որ ստորագրվել էր այս տարվա հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։
Համաձայն փաստաթղթի, կողմերը ձգտելու են խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն, ամրապնդելու են կոոպերացիան անվտանգային եւ պաշտպանական ոլորտներում, սերտորեն կոորդինացնելու են ռեգիոնալ եւ գլոբալ մակարդակներում գործունեությունը, ինչը համապատասխանում է երկարատեւ, համապարփակ եւ ռազմավարական գործակցության տրամաբանությանն ու ոգուն։
Կարծիքներ