ՀԺ-ն՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին. նա հարվածում է թե՛ առջևից, թե՛ կողքերից

ՀԺ-ն՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին. նա հարվածում է  թե՛ առջևից, թե՛ կողքերից

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը մի զարմանահրաշ վերնագիր է դրել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որում ՀՀ առաջին նախագահը ստեղծված իրավիճակը համեմատում է պատերազմի դաշտի հետ և կոչ անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։ Եվ ՀՀ առաջին նախագահի մինչև ուղնուծուծը քաղաքական այս հոդվածը ՀԺ-ն վերնագրել է․«նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից»։ Քիչ հետո վերնագիրը ՀԱԿ-ականների վրդովմունքով լի գրություններից հետո փոխվեց և դարձավ․«Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ»։ No comment: