Ալիևները ժամանել են Անկարա

Ալիևները ժամանել են Անկարա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ աշխատանքային այցով ժամանել է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ «Էսենբոգա» օդանավակայանում Ալիևին և Մեհրիբանին դիմավորել են թուրք պաշտոնյաներ։