Թագուհի և Էդմոն. զուգահեռներ

Թագուհի և Էդմոն. զուգահեռներ

Թագուհի Թովմասյանի կյանքում քաղաքական իրադարձություններն այնքան էլ շատ չեն: Նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Ապա, ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի՝ 2020թ. նոյեմբերի 16-ին դուրս է եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։ Մեկ տարի չանցած` 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Թերևս այսքանը, և մեկ էլ այս վերջին կիսաքաղաքական սկանդալը, երբ Թագուհին ըստ էության դուրս եկավ «Պատիվ ունեմ» դաշինքից, բայց դեռ հայտնի չէ` ուր գնաց կամ ուր կգնա: ՔՊ դաշինք չի կարող մտնել` նույն «Իմ քայլն» է, «Պատիվ չունի» արդեն, «Հայաստանում» էլ, կարծես, հիասթափված են նրանից ու չեն ընդունի:

Մնում է, որ Թագուհին կամ հրաժարվի մանդատից, ինչի ջատագովն է եղել, կամ դառնա անկապ, ներողություն, անկախ պատգամավոր, այն է` բռնի Էդմոնմարուքյանացման ճանապարհը, որ եթե բան է, կյանքը խորհրդարանում անտանելի դառնա, Նիկոլը մի պաշտոն տա խորհրդարանից դուրս: Այսինքն Էդմոնի պես մի բան դարձնի ՔՊ-ին մեծ ծառայություններ մատուցած Թագուհի Թովմասյանին:
Իսկ ի՞նչ է արել Թագուհին: Եթե կարճ, ապա` պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ»-ի ցանկով, հանձնաժողովի նախագահ դարձել «Հայաստան»-ի քվոտայով, հարսին դարձրել է պատգամավորի օգնական, ամուսնուն աշխատանքի ընդունել որպես վարորդ, աչք փակել հարկային դաշտից դուրս գործող եղբոր գարեջրի բիզնեսի վրա,հրաժարվել է ենթարկվել ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական որոշումին Նիկոլի կամքով: Ի՞նչ է հետևում սրանից և ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Եզրակացությունը թող անեն ընդդիմադիր խմբակցությունները, իսկ ես, որպես ՀՀ շարքային քաղաքացի մի խորհուրդ կտամ վաղվա ընդդիմադիրներին: Պարոնայք, շաղ մի տվեք ձեր մարգարիտները, քանի դեռ չգիտեք ում առաջ եք շաղ տալիս: