Ամերիկյան օդուժը հարվածել է Եմենի Սանա քաղաքին

Ամերիկյան օդուժը հարվածել է Եմենի Սանա քաղաքին

Միացյալ Նահանգների օդուժը՝ իրականացրած գիշերվա ընթացքում ավիահարվածներ է հասցրել Սանա քաղաքին։ Այս մասին հայտնում է սաուդական Al Hadath ՀԸ-ն։ Համաձայն հաղորդման, հարվածների արդյունքում ոչնչացվել է հութիական բարձրաստիճան ներկայացուցիչ։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, չի մանրամասնվել։ Հարվածների թիրախում եղել է հութիական գաղտնի ստորգետնյա ռազմաբազան, որտեղ նաեւ եղել են ԱԹՍ-ների եւ հրթիռային համակարգերի պահեստները։