ԱՄՆ-ն Թուրքիային «Պատրիոտ» համակարգեր չի վաճառի

ԱՄՆ-ն Թուրքիային «Պատրիոտ» համակարգեր չի վաճառի

ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային «Պատրիոտ» զենիթա-հրթիռային համակարգեր վաճառելու առաջարկը, որն արվել էր, որպես փոխարինող ռուսական Ս-400 համակարգերին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշենք, որ առաջարկը հետ է կանչվել, քանի որ թուրքական կողմը ամեն դեպքում նախապատվություն է տվել ռուսական համակարգերին, որոնք գնել է ու արդեն ստացել։