Ի՞նչ են քննարկել Բայրամովն ու Չավուշօղլուն

Ի՞նչ են քննարկել Բայրամովն ու Չավուշօղլուն

Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։

Այդ մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Նշվում է, որ երկկողմ նշանակության հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող առկա իրավիճակին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից, այդ թվում՝ այդ երկրի արտաքին գերատեսչության մակարդակով մի շարք մեղադրանքներ են հնչել ՀՀ ղեկավարության հասցեին։

Բաքվում պնդում են, թե հայկական կողմը խուսափում է «տարածաշրջանում խաղաղության հաստատման հանձնառությունից», մինչդեռ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր անպայման լինելու է։