Կարծում եմ, որ սա հայի ներքին տականքի գործ է

Կարծում եմ, որ սա հայի ներքին տականքի գործ է

Համացանցային տարբեր միջոցներով լուրեր տարածվեցին, որ Երևանի տարբեր կրթական, հասարակական վայրերում այսօր սպասվում են ահաբեկչական ակտեր:

Հանրահայտ փաստ է, որ ահաբեկչություն իրականացնող անձը կամ անձինք նախապես չեն հայտարարում տեղը, ժամը, որտեղ պետք է ահաբեկչություն իրականացնեն: Պոտենցիալ ահաբեկիչը, ով մասնագիտանում է դրա մեջ, իր համար աքսիոմատիկ սկզբունք է: Ավելին, հատուկ ծառայություններում սովորող յուրաքանչյուր անձ, ով մասնագիտանում է թշնամու թիկունքում այս կամ այն հատուկ գործողություն իրականացնելու մեջ, ոչ միայն քաջածանոթ է անաղմուկ, արագ, թիրախային խփելու կանոններին, այլ նաև խփելու տարբեր ձևերին՝ օպերացիա կրակ, ջուր, քամի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը:

Հետևությունը մեկն է. նպատակը եղել է խուճապ ստեղծել հասարակության մեջ՝ նաև թուլացնելով, քայքայելով պետության հիմքերը: Կարծում եմ, որ սա հայի ներքին տականքի գործ է, ով թքած ունի ինչպես պետության, պետական մարմինների, այնպես էլ՝ պետականության վրա: Իրավամբ, ճիշտ է մեծ հայրենասերի հայտնի խոսքը, որ ներքին տականքն ավելի վտանգավոր է, քան թշնամին: Չի բացառվում նաև դրսի լրտեսական ցանցի գործառույթը: Վստահ եմ, որ գործել ու գործում է խումբ, յուրաքանչյուրն իր դերաբաշխմամբ ու պետական լիազոր մարմինների պարտականությունն է՝

1. զերծ պահել հասարակությանը խուճապային տրամադրություններից,
2. տանել տեղերում պետական մարմինների, այդ թվում՝ հատուկ ծառայություններիր կողմից պրոֆիլակտիկ, բացատրական աշխատանքներ քաղաքացիների, պետական հիմնարկների, այդ թվում՝ ոչ պետական: Նման փորձ և որակ ապահովվել է 90-ականներին,
3. անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ՝ հրապարակային տալով դրա իրավաքրեական գնահատականը:

Լևոն Բաղդասարյան, փաստաբան