Ուկրաինայի նախագահի խորհրդականն աղմկոտ հայտարարություն է արել 

Ուկրաինայի նախագահի խորհրդականն աղմկոտ հայտարարություն է արել 

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն աղմկոտ հայտարարություն է արել՝ The Guardian բրիտանական պարբերականի հետ զրույցում ասելով, որ իր երկրի իշխանությունները Ղրիմյան կամուրջը, որը Ղրիմի թերակղզին միանում է Ռուսաստանի հետ, դիտարկում են որպես օրինական ռազմական թիրախ։ Նա շեշտել է, որ այդ կամուրջով իրականացվում է ռուսական բանակի մատակարարումը եւ նման օբյեկտները պետք է ոչնչացվեն։ Պոդոլյակը հայտարարել է նաեւ, որ Ղրիմում առաջիկա երկու երեք ամիսներին կարող են այլ պայթյուններ էլ տեղի ունենալ, ինչպիսին եղավ Ջանկոյի շրջանի զինապահեստում։

Զելենսկու խորհրդականը ասել է, որ ուկրաինական կողմի նպատակն է ոչնչացնել ռուսական ռազմական լոգիստիկան, մատակարարումների ուղիներն ու զինապահեստները, ռուսական ռազմական ենթակառուցվածքները, որոնք քաոս կստեղծեն ռուսական զինուժի շրջանում։