Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն վաղը՝ Մոսկվայում․ РБК

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն վաղը՝ Մոսկվայում․ РБК

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն վաղը՝ հունվարի 27-ին՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի անդրանիկ նիստի շրջանակներում՝ Մոսկվայում։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Ռուսաստանից հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստին կմասնակցի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանից՝ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանից՝ Շահին Մուստաֆաեւը։

Կողմերը քննարկելու են մի շարք նախագծեր, ներառյալ նաեւ՝ Հայաստանով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի հետ կապելու համար երկաթուղու շինարարությունը, որը նաեւ կկապի Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաեւ Հայաստանը Նախիջեւանով Իրանին երկաթուղով կապելու հետ կապված հարցերը։