«Հրապարակ». Փորձում են շահել իջեւանցիների սրտերը սպասվող քաղաքապետի ընտրություններում

«Հրապարակ». Փորձում են շահել իջեւանցիների սրտերը սպասվող քաղաքապետի ընտրություններում

Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերեւս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։

Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջեւանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։ Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջեւանում տեւական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, եւ այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլեւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։ Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջեւանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ։