Չգիտեն, որ չգիտեն

Չգիտեն, որ չգիտեն

Արցախը Հայաստանի մարզ անվանողները, ՀՀ քաղաքացիներին ԱՀ նախագահի եւ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք վերապահելու հարցով հանրաքվե նախաձեռնողները գիտե՞ն, որ Հայաստան-Արցախ հարաբերությունները սահմանված են ԱՀ սահմանադրությամբ. «Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ իրականացնում է քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական խոր համագործակցությանը, համակողմանի կապերի եւ անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն»:  

(ԱՀ սահմանադրության հոդված 19) Սահմանված է պարզ, միանշանակ եւ տարընթերցում չթողնող ձեւակերպմամբ, ինչից հասկացվում է, որ նկատի է առնվում, որ  երկու պետությունների միջեւ կարող են լինել միայն իրավահավասար հարաբերություններ: Որեւէ այլ հարաբերությունների մասին խոսելուց առաջ հարկ է նկատի ունենալ՝ սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով՝ Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ: Հետեւում է, որ նախ պետք է փոխվի սահմանադրության հիշյալ հոդվածը, ապա նոր հանդես բերվեն այս կամ այն առաջարկությունները:

Չիմանալը թերություն չէ, կարելի է խորհրդակցել սահմանադրագետ-իրավաբանի հետ: Ողբերգություն է, երբ մարդիկ չգիտեն, որ չգիտեն եւ համառորեն չեն ուզում իմանալ: